
Քաղաքացիական և վարչական իրավունք
Ոլորտը բավականին ընդգրկուն է, հաճախ միայն իրավական ակտերի, տեխնիկայի, ձեւավորված նախադեպերի իմացությունը բավարար չէ հաջողության հասնելու համար։ Ընկերությունը կարեւորում է մասնագետների շարունակական զարգացումը, պատասխանատվությունը եւ անհատական մոտեցումը վստահորդների համար մշտապես նոր լուծումներ որոնելիս։ Օրենքների ճիշտ մեկնաբանությունը եւ փաստական հանգամանքները հօգուտ վստահորդի օգտագործելը օգնում է այս ոլորտում հասնել հաղթանակների։
#ԷմՋիԷմ_Փարտներս-ը առաջարկում է.
· Գումարների բռնագանձման եւ պարտքերի հետաձգման հետ կապված ծառայություններ
· Ժառանգության (նվիրատվության) հարցերով ծառայություններ
· Ընտանեկան հարաբերություններ (Գույքային եւ անձնական ոչ գույքային) (Ամուսնալուծություն, համատեղ գույքի բաժանում, վեճեր, երեխաների խնամք)
· Աշխատանքային հարաբերություններից բխող վեճերով ներկայացուցչության իրականացում
· Իրավաբանական խորհրդատվություն հողային իրավունքի եւ անշարժ գույքի ոլորտներում
· Ապահովագրական պայմանագրերից բխող իրավահարաբերությունների պաշտպանություն
· Սեփականության իրավունքի ճանաչում, ներառյալ` ձեռքբերման վաղեմության ուժով
· Մտավոր սեփականության, ներառյալ` ֆիրմային անվանման, ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների պաշտպանություն
· Վնասի հատուցման եւ անհիմն հարստացման հատուցման հետ կապված վեճերի իրավական լուծում
· Բանկային գործունեության իրավական կարգավում
· Վարչական իրավունքին վերաբերող հարցերի շուրջ խորհրդատվության մատուցում
· Ներկայացուցչություն հանրային մարմինների հետ հարաբերություններում
· Վարչական դատավարության բոլոր ընթացակարգային գործողությունների իրականացում, պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) բողոքարկում
·Հաճախորդների շահերի ներկայացում վարչական դատարանում
· Վարչական ակտերի գանգատարկում վերադասության կարգով
· Հարկային հարցերով դատական ներկայացուցչություն դատական բոլոր ատյաններում: