Skip to main content

#ԷմՋիԷմ Փարտներս իրավաբանական ընկերությունը ստեղծել է իրավագիտության ոլորտում ավելի քան 35 տարվա փորձ ունեցող, փաստաբան Գագիկ Խաչիկյանը։

Գործունեության 10 տարիների ընթացքում ավելի քան 1000 քրեական ու 2000 քաղաքացիական ու վարչական գործերով ընկերությունը արձանագրել է հաջողություններ, որոնց հասնելու միակ գրավականն արդյունավետ աշխատանքն է:

Ընկերությունն ունի մոտ 2 տասնյակ աշխատակիցներ, հավակնում է դառնալ ոլորտի առաջատարներից մեկը։ Այն համագործակցում է ոլորտում հայտնի մի շարք մասնագետների հետ`ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյան, Հայ-ռուսական համալսարանի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Երեմյան: Մեր թիմի անդամ են Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Կարեն Չիլինգարյանը, Կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի նախկին վարիչ, ի․գ․թ․ դոցենտ Արմեն Եզեկյանը, իրավապահ համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Արմեն Հարությունյանը։

Ի՞նչ ենք առաջարկում

#ԷմՋիԷմ Փարտներս-ը դինամիկ զարգացում ունեցող ընկերություն է՝ բազում ծրագրերով եւ մեծ հավակնություններով։

Իրավաբանական ընկերությունը իր ծառայություններն է  մատուցում  ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքի բոլոր ճյուղերում։

  1. Կազմակերպությունների իրավական սպասարկում,
  2. Սնանկության գործերի վարում,
  3. Առողջապահության ոլորտի իրավական սպասարկում,
  4. Արբիտրաժային դատարանի գործառույթի իրականացում,
  5. Քաղաքացիական և վարչական ընթացիկ գործերի վարում,
  6. Քրեական ընթացիկ գործերի վարում։

Ովքե՞ր են մեր վստահորդները

#ԷմՋիԷմ Փարտներս-ի վստահորդները մարդիկ են, ովքեր մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի առնչվել են ընկերության աշխատանքի հետ, տեսել կամ լսել են մեր աշխատանքի արդյունքների մասին։

Ընկերության հաջողության գրավականը վստահորդների՝ անլուծելի թվացող իրավական խնդիրներով հաղթանակներն են, լավագույն այլընտրանքների որոնումը եւ նոր լուծումներ առաջարկելը, մարդկային եւ մասնագիտական աջակցությունը։ Այս ամենը հաճախ իրականություն է դառնում թիմային աշխատանքի շնորհիվ՝ մասնագիտական քննարկումների եւ բանավեճերի արդյունքում։

Վստահորդների օրինական շահերի եւ իրավունքների պաշտպանությունը մեր առաքելությունն է։ Ընկերության համար կարեւոր է՝ վստահորդները, իրենց իրավական խնդիրները վստահելով մեզ, մոռանան դրանց մասին։

Ինչո՞ւ դիմել #ԷմՋիԷմ Փարտներս-ին

1․ Ցուցաբերում ենք պրոֆեսիոնալ եւ անհատական մոտեցում:

2․ Պատասխանատու ենք, պարտաճանաչ եւ սրտացավ։

3․ Վարում ենք ճկուն գնային քաղաքականություն:

4․ Մշտապես հասանելի ենք վստահորդների համար։

5․ Կարեւորում ենք անկեղծ բարեկամություն գործընկերների հետ։

Հարգանքով՝

#ԷմՋիԷմ Փարտներս

Մեր թիմը

Ընկերության Նախագահ

Գագիկ Խաչիկյան

Կրթություն՝
1986թ․՝ ավարտել է ԵՊՀ, Իրավագիտության ֆակուլտետ
Աշխատանք՝
1987-2013թթ․՝ տարբեր պաշտոններ է զբաղեցրել իրավապահ համակարգում:
2014թ․՝ հիմնադրել է փաստաբանական ընկերություն: «էմ Ջի Էմ Փարտներս» իրավաբանական ընկերության նախագահ:
2018 թ․՝ հիմնադրել է «Երդվյալ ատենակալներ» հասարակական կազմակերպությունը:
Հավաստագրեր/Արտոնագրեր
«Փաստաբանների դպրոց» հիմնադրամ , Փաստաբանի արտոնագիր N 1827, տրված՝ 21․12․2014թ. «Փաստաբանների պալատի» կողմից:
Հանդիսանում է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:
Ընկերության նախագահի խորհրդական

Կարեն Չիլինգարյան

Կրթություն`
1988 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանք`
1991 թ.` ԵՊՀ-ում՝ որպես ավագ իրավախորհրդատու։
1991 - 1999 թթ․՝ ՀՀ Գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի պետ։
1999 - 2001 թթ․՝ ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։
2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի հրմանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։
01․01․2008 – 09․03․2023թթ․՝ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
2023թ․- առայսօր՝ «Էմ Ջի Էմ Փարտներս» իրավաբանական ընկերություն, Ընկերության նախագահի խորհրդական։
Կորպորատիվ իրավական սպասարկման ծառայության ղեկավար, ի․գ․թ․ դոցենտ

Արմեն Եզեկյան

Կրթություն՝
1995-1999թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատ:
1999թ․-2001թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրա:
2001թ․-2004թ. ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնում ասպիրանտուրա:
2014թ․-2018թ. ՀՀ պետական կառավարման ակադեմիայում դոկտորանտուրա՝ «Հանրային ծառայության տեսագործնական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ դոկտորական ատենախոսության շրջանակներում:
Աշխատանք՝
1999թ․-2000թ. «Կրեդիտ-Երևան» բանկ ԲԲԸ-ում որպես իրավաբանական ծառայության մասնագետ:
2001թ․-2002թ. «Արդշինբանկ» ԲԲԸ-ի իրավաբանական վարչությունում որպես իրավախորհրդատու,
2002թ․-2015թ. Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում որպես իրավագիտության ամբիոնի դասախոս, այնուհետև դոցենտ, իսկ 2006թ. փետրվարի 14-ից մինչև 2007թ. մայիսի 5-ը նաև իրավագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար,
2004թ․-2010թ. Լեգալիթի ՍՊԸ–ում, որպես գլխավոր իրավախորհրդատու,
2004թ-2007թ.համատեղության կարգով ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, Քաղաքացիական իրավունքի ամբիոնում որպես դասախոս,
2004թ․-2006թ. համատեղության կարգով Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում որպես դասախոս,
2003 թվականի սեպտեմբերի 1-ից` մինչև 2010թ․ հուլիսի 1-ը համատեղության կարգով Ֆրանսիական համալսարանում որպես դասախոս, հետո՝ դոցենտ,
2005թ․-2007թ. համատեղության կարգով ՀՀ Կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության ԾԻԳ-ում որպես իրավախորհրդատու,
2012թ-2013թ. Փաստաբանական դպրոցում, որպես փաստաբաններին, նախապատրաստական կուրսերին և վերապատրաստվողներին դասավանդող:
2017թ․-2019թ. Սլավոնական համալսարանում Քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս ժամավճարային հիմունքներով,
2016թ-2021թ. Սլավոնական համալսարանում Իրավագիտության – 063 մասնագիտական պաշտպանական խորհրդի անդամ՝ 00.03 մասնագիտությամբ,
2015թ-2022թ. պետական ծառայողների վերապատրաստում ՀՀ պետական կառավարման ակադեմիայում,
2011թ. սեպտեմբերի 1-ից մինչ 2023 հուլիսի 20-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայում որպես Իրավագիտության ամբիոնի վարիչ, զուգահեռաբար որպես «Քաղաքացիական իրավունքի արդի հիմնախնդիրները», «Գործարարական իրավունք» և «Հանրային ծառայության արդի հիմնախնդիրները» առարկաների դասախոս,
2023թ. սեպտեմբերի 1-ից ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Իրավագիտության ամբիոնի դոցենտ,
2023թ. օգոստոսի 31-ից Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում «Բիզնես և ռազմավարություններ Եվրոպայում» ծրագրով օրենսդրության փորձագետ,
Գիտական կոչումներ և աստիճաններ՝
2012թ. շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում Բնության և հասարակության մասին գիտությունների Միջազգային Ակադեմիայի կողմից,
2008թ. դոցենտի գիտական կոչում իրավաբանություն մասնագիտությամբ,
2004թ. իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Այլ տեղեկություններ
1. Մասնակցություն «Հանրային ծառայության մասին», «Քաղացիական ծառայության մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքների, տարբեր ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին։
2. 2 մենագրության, 2 ուսումնական ձենարկի և 30-ից ավել գիտական հոդվածների հեղինակ: (Գիտական աշխատանքների մեծամասնությունը նվիրված է Պետական ծառայության արդի հիմնախնդիրներին, պետական ծառայության տարբեր տեսակներում առկա հիմնահարցերին): Գիտական գործունեության ընթացքում «Իրավագիտություն» մասնագիտությամբ 200-ից ավել մագիստրոսական թեզերի և 2 թեկնածուական աշխատանքի ղեկավար:

Կորպորատիվ իրավական սպասարկման ծառայության փաստաբան

Տիգրան Անդրիասյան

Կրթություն՝
2022- 2023թթ․ ՀՀ Փաստաբանական ակադեմիա, արտոնագիր՝ 3456
2021թ․- մինչ օրս Հայ-ռուսական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա
2015-2021թթ․ -Հայ-ռուսական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, բակալավր
2012-2014 թթ․- «Քվանտ» վարժարան
Աշխատանք՝
2024 թվականից մինչ օրս «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերությունում իրավաբան, իրավախորհրդատու, փաստաբան
2021 թվականից մինչ օրս Անդրիասյան և գործընկերներ իրավաբանական ընկերությունում իրավաբան, իրավախորհրդատու, փաստաբան
2022-2024 թթ․- «Ունիվերսալ բիզնես սոլուշնս» ՍՊԸ
իրավաբան, իրավախորհրդատու։
Ընկերության տնօրեն, քաղաքացիական, վարչական և սնանկության գործեով ծառայության ղեկավար

Մուշեղ Խաչիկյան

Կրթություն՝
2005-2011թթ․՝ ԵՊՀ, Իրավագիտության բակալավրի աստիճան «Քրեական իրավունք և դատավարություն» մասնագիտությամբ
2011-2014թթ․ԵՊՀ, Իրավագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքացիական իրավունք և դատավարություն» մասնագիտությամբ
Աշխատանք՝
2011-2013թթ․՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ Դատավորի օգնական
2013-2016թթ․՝ «Գագիկ Խաչիկյան» իրավաբանական
ընկերություն՝ Ավագ Փաստաբան
2016թ․- մինչ օրս ՝ «Էմ Ջի Էմ Փարտներս» իրավաբանական ընկերություն՝ Հիմնադիր, գործադիր տնօրեն
2020թ․- մինչ օրս ՝ Սնանկության գործերով կառավարիչ, «ՍԳԿԿ» ԻԻԿ-Ի անդամ
Հավաստագրեր/Արտոնագրեր
«Փաստաբանների դպրոց» հիմնադրամ , Փաստաբանի արտոնագիր N2089, տրված՝ 25․04․2016թ. «Փաստաբանների պալատի» կողմից:
Տնօրենի խորհրդական

Ինգա Մարտինյան

Կրթություն՝
2007թ.-2011թ Երևանի պետական համալսարան, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
2011թ․-2013թ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Մեդիա, հաղորդակցություն և հասարակություն» ծրագրի մագիստրատուրա
2013թ․-2017թ․ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասպիրանտ, բանասիրական գիտությունների թեկնածու
2020թ․-2023թ․Պետական կառավարման ակադեմիա, իրավագիտության ամբիոնի մագիստրատուրա

Աշխատանք՝
2009թ․-2011թ․ «Հետաքննող լրագրողներ» Հ/Կ, hetq.am, «Հետք» շաբաթաթերթի լրագրող
2011թ․-2015թ․ News.am լրատվական գործակալությունում լրագրող
2015թ-2018թ․ Hraparak.am կայքի խմբագիր
2018թ․-2022թ․ArmDaily.am կայքի խմբագիր
2022թվականից առայսօր «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ Զարգացման և մարքեթինգի բաժնի ղեկավար
2023 թվականից առայսօր «Էմ Ջի Էմ Փարտներս» իրավաբանական ընկերության տնօրենի խորհրդական

Կորպորատիվ սպասարկման գծով ավագ իրավաբան, փաստաբան

Սառա Վանդունց

Կրթություն`
09/2020-10/2021- ՀՀ փաստաբանական ակադեմիա, Փաստաբան
09/2019-07/2021-ՀՀ պետական կառավարման ակադեմիա, Իրավագիտության մագիստրոս
09/2015-06/2019- ՀՀ ոստիկանության կրթահամալիր, Իրավագիտության բակալավր
03/2019-03/2019-Intellectual property rights center
Քաղաքացիական իրավունքի հավաստագիր
02/2019-05/2019- ՀՀ ոստիկանություն, փորձնակ
09/2018-01/2019- Զեյնալյան փաստաբանական գրասենյակ, փորձնակ
06/2017-08/2017- Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, փորձնակ
Աշխատանք՝
07/2024- «Էմ Ջի Էմ Փարտներս» իրավաբանական խորհրդատվական ՓԲԸ-ում Կորպորատիվ սպասարկման գծով ավագ իրավաբան, փաստաբան
12/2021- առայսօր, փաստաբան, Զեյնալյան փաստաբանական գրասենյակ
12/2021-06/2023- փաստաբան, GS law firm
02/2020-08/2020- իրավաբան, Omerta law firm
01/2019-01/2020 -փաստաբանի օգնական, Զեյնալյան փաստաբանական գրասենյակ
Քաղաքացիական և վարչական գործերով փաստաբան

Նարեկ Սարգսյան

Կրթություն՝
2018-2021թթ. Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային
համալսարան, գերազանցությամբ,
ճարտարագիտության մագիստրոս
2014-2015թթ. Փաստաբանական դպրոց,
Իրավաբան-փաստաբան,
Արտոնագիր թիվ 1911
2002-2006թթ.-Երեւանի պետական համալսարան,
իրավագիտության ֆակուլտետ, բակալավր
Աշխատանք՝
04.2025թ․ - առ այսօր- «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերությունում քաղաքացիական և վարչական գործերով փաստաբան
2024-2025թթ․ ԱՁ Նարեկ Սարգսյան, փաստաբանական ծառայություն
2019-2024թթ․ Գազպրոմ Արմենիա ՓԲԸ, Երեւանի ԳԳՄ ՎՎ եւ ԳՎ ծառայության պետ
2014-2018թթ. Գազպրոմ Արմենիա ՓԲԸ, Երեւանի ԳԳՄ ՎՎ եւ ԳՎ ծառայության պետի տեղակալ
2015-2017թթ. «Սիվիլ Լեքս» իրավաբանական ընկերություն ՍՊԸ, համահիմնադիր եւ տնօրեն
2009-2014թթ. ՀՀ Հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողով, Իրավաբանական եւ լիցենզավորման վարչության առաջատար մասնագետ
17.09.2008-31.12.2008թթ. ՀՀ Ջրտնտպետկոմիտե, Սեւան-Հրազդանյան ջրաո ՓԲԸ, իրավաբան
Գրասենյակի պատասխանատու

Աստղիկ Գասպարյան

Կրթություն՝
2001-2006թթ․՝ Խ․Աբովյանի անվան ՀՊՄՀ Տեխնոլոգիայի և ձեռնարկչատիրական գործունեության բաժին
Աշխատանք՝
2009-2010թթ․՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ (այժմ՝ «Գազպրոմ Արմենիա»ՓԲԸ)՝ իրավաբան նախագծող
2015-2016թթ․ Ա․Բարությանի անվան միջն․դպրոց՝ Տեխնոլոգիա առարկայի ուսուցչուհի
2022թ․ - առայսօր՝ «Էմ Ջի Էմ Փարտներս» իրավաբանական ընկերություն՝ Գրասենյակի պատասխանատու
Առողջապահության ոլորտի իրավական սպասարկման ծառայության համակարգող, ի.գ.թ.,դոցենտ

Արա Երեմյան

Կրթություն՝
1977 – 1982 Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Մոսկվա, ՌԴ
1987 – 1990 ի․գ․թ․, Մոսկվայի իրավաբանական ակադեմիա, Մոսկվա, ՌԴ
Գիտական աստիճանը և կոչումը՝ ի․գ․թ․, դոցենտ
Աշխատանք՝
2022 թ․- առայսօր՝ «Էմ Ջի Էմ Փարտներս» իրավաբանական խորհրդատվական ՍՊԸ
2022թ․- առայսօր՝ ՀՀ փաստաբանների պալատի վերապատրաստման դասընթացների դասավանդող
2009 թ․- առայսօր Հայ-Ռուսական համալսարանի քրեական իրավունքի ամբիոն, միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոն, դոցենտ
2013 – 2021թթ․՝ ՀՊՄՀ միջազգային և աշխատակազմի հարցերով պրոռեկտոր
2011 – 2013թթ․՝ ՀՊՄՀ գիտության հարցերով պրոռեկտոր
2009 – 2011թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության վարչության պետ
2002-2009թթ․՝ ՀՀ ԱԺ հանրային օրենսդրության փորձաքննությունների բաժնի պետ
2004-2006թթ․՝ Հայ-Ռուսական համալսարանի Քրեական իրավունքի և դատավարության ամբիոնի հիմնադիր-վարիչ
1988-2002թթ․՝ ՀՀ ԱԺ իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ
1997-1998թթ․՝ Դատական փորձաքննությունների և հոգեբանության ինստիտուտի Մասնագիտական առարկաների ամբիոնի վարիչի տեղակալ
1985 – 1997թթ․՝ ՀՀ դատախազության համակարգում տարբեր պաշտոններ
1982-1985թթ․՝ Տնտեսական պատմության և իրավունքի ամբիոնի դասախոս, Երևան, Ազգային տնտեսագիտական ինստիտուտ
Հավաստագրեր/Արտոնագրեր
«Փաստաբանների դպրոց» հիմնադրամ , Փաստաբանի արտոնագիր N 2252, տրված՝ 21․05․2017թ. «Փաստաբանների պալատի» կողմից:
Մասնակցություն նշանակալից ծրագրերին
Քաղաքացիաիրավական պայմանագրերի ժողովածուի մշակում (մեկնաբանություններով, պրոֆ․ Վ․Ռ․Նազարյանի ղեկավարմամբ)
հանրային և քաղաքացիական ոլորտներում օրենսդրության իրավական փորձաքննություն և այդ գործունեության ղեկավարում (10 տարի)
վիրտուալ համալսարանի ստեղծման ծրագիր, ուլտրաձայնային հետազոտությունների բժշկական համատեղ կենտրոնի ստեղծման ծրագիր
Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի նախագծման և կառուցման 1-ին տրանշի պայմանագրի մշակում (ՀՀ կառավարության ներկայացուցիչը բանակցություններում)
Հանցավոր եկամուտների օրինականացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու օրենսդրության մշակում (OSCE, ՀՀ Կենտրոնական բանկ)
Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի օրենսդրության մշակում (UNDP, OSCE)
Հայաստանի Հանրապետւթյան քրեական դատավարությանը մասնակցող անձանց պետական պաշտպանության օրենսդրության մշակում (UNDP, Նիդերլանդների համագործակցության զարգացման նախարար)
ՀՀ քրեական իրավունքում և դատավարությունում անհատական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության նախագծերի մշակում (OSCE)
ՀՀ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակում (ՀՀ ԱԺ ներկայացուցիչ)
Հայաստանի համալսարանների միջազգայնացման ծրագրեր (BOOST/Եվրոպական Միության ERASMUS+)
Քաղաքացիական և վարչական գործերով ավագ մասնագետ

Արմեն Հարությունյան

Կրթություն՝
1991-1996թթ․՝ ԵՊՀ, Ֆիզիկայի ֆակուլտետ
2000-2003թթ․՝ Մոսկվայի բիզնեսի և քաղաքականության ինստիտուտ, Իրավագիտության ֆակուլտետ
Աշխատանք՝
2005-2006թթ․՝ Երևանի «Երա» բիզնեսի և քաղաքականության ինստիտուտ՝ իրավաբանական ֆակուլտետի դասախոս
2006-2012թթ․՝ «Սևան» նոտարական տարածքի նոտար
2012-2013թթ․՝ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչություն՝ տարբեր պաշտոններ
2014-2018թթ․՝ «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ՝ տարբեր պաշտոններ
2018-2023թթ․ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտ ՊՄ՝ տարբեր պաշտոններ
2023թ․-առայսօր՝ «Էմ ՋԻ Էմ Փարտներս» իրավաբանական ընկերություն՝
Հավաստագրեր/Արտոնագրեր
«Փաստաբանների դպրոց» հիմնադրամ , Փաստաբանի արտոնագիր N2685, տրված՝ 06․12․2019թ. «Փաստաբանների պալատի» կողմից:
Քրեական գործերով ծառայության համակարգող

Սասուն Ռաֆաելյան

Կրթություն՝
2005-2009թթ․՝ ԵՊՀ, Իրավագիտության բակալավրի աստիճան «Քրեական իրավունք և դատավարություն» մասնագիտությամբ
2011-2013թթ․ԵՊՀ, Իրավագիտության մագիստրոսի աստիճան «Քրեական իրավունք և դատավարություն» մասնագիտությամբ
Աշխատանք՝
06․12․2012-08․10․2014թթ՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ
08․10․2014-08․10․2015թթ․ ՀՀՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ
08․10․2015-01․03․2018թթ․ ՀՀՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետին առընթեր քննիչ
04․2019թ․ - մինչ օրս՝ «Էմ Ջի Էմ Փարտներս» իրավաբանական ընկերություն՝ Քրեական գործերով ծառայության համակարգող
Հավաստագրեր/Արտոնագրեր
«Փաստաբանների դպրոց» հիմնադրամ , Փաստաբանի արտոնագիր N2555, տրված՝ 22․02․2019թ. «Փաստաբանների պալատի» կողմից:
Կոմերցիոն տնօրեն

Արմեն Հարությունյան

Կրթություն՝
Սկզբնական կրթությունը ստացել է Երևանի Ա.Մռավյանի անվան թիվ 25 միջնակարգ ռուսական դպրոցում, որից հետո` 1980-1986թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հեռակա ռուսական բաժնում, որն ավարտելով՝ ստացել է իրավաբանի որակավորում:
Աշխատանք՝
1980-1987թթ ուսումնառությանը զուգընթաց աշխատել է «Անահիտ» արտադրական միավորումում` որպես կադրերի բաժնի տեսուչ, իսկ հետագայում` որպես գործող մեքենայի բանվոր;
1987թ. աշխատել է «Հանքային ջրեր» հանրապետական միավորման իրավաբանական բաժնի իրավախորհրդատու, որից հետո` 1987թ. զորակոչել է ԽՍՀՄ զինված ուժեր և 1988թ. ավարտել ծառայությունը զինված ուժերում:
1989-1990թթ. աշխատել է «Հայզովետմատ» հանրապետական միավորումում, ապա` «Երևան» հեռուստատեսային ֆիլմերի ստուդիայում՝ որպես իրավախորհրդատու:
1990 թվականին աշխատանքի է անցել ՀԽՍՀ արդարադատության մինիստրությունում` դատական մարմինների վարչությունում, զբաղեցնելով առաջատար խորհրդատուի պաշտոնը, ապա շարունակել է աշխատանքը ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում, զբաղեցնելով առաջատար խորհրդատուի, ապա գլխավոր խորհրդատուի պաշտոնները, իսկ 1995-1997թթ. զբաղեցրել է նույն վարչության պետի պաշտոնը, միաժամանակ հանդիսանալով ՀՀ արդարադատության նախարարության կոլեգիայի անդամ:
17.11.1997թ-30.11.2007թ.` զբաղեցրել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնը: ՀՀ Նախագահի 23.03.1999թ. ՆՀ-251 հրամանագրով նրան շնորհվել է արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
ՀՀ Նախագահի 30.11.2007թ. ՆՀ-280-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ քննչական վարչության պետի պաշտոնին և նույն օրվա ՆՀ-281-Ա հրամանագրով նրան շնորհվել է ՀՀ զինված ուժերի գեներալ-մայորի զինվորական կոչում:
ՀՀ Նախագահի 25.02.2009թ. ՆՀ-49-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի պաշտոնին:
ՀՀ Նախագահի 12.09.2014թ. ՆՀ-236-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնին:
ՀՀ Նախագահի 13.01.2015թ. ՆՀ-4-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին:
ՀՀ Նախագահի 17.09.2016թ. ՆՀ-864-Ա հրամանագրով նրան շնորհվել է արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Երկարամյա ծառայության համար կենսաթոշակի անցնելու կապակցությամբ իր դիմումի համաձայն ՀՀ գլխավոր դատախազի 10․07․2020թ․թիվ 224-Ա հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
2020 թվականի հուլիսի 21–ից մինչև 2021 թվականի մարտի 23-ը զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնը։
2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 13-ը աշխատել է «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունում՝ որպես խորհրդի նախագահի խորհրդական:
2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 15-ը զբաղեցրել է ՀՀ ԲԴԽ աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը:
2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչ օրս աշխատում է «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունում՝ որպես խորհրդի նախագահի խորհրդական:
ՀՀ Նախագահի 25.01.2010թ. ՆՀ-11-Ա հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Ձեռքի գնդակի ԽՍՀՄ սպորտի վարպետության թեկնածու է:
Ամուսնացած է: Ունի մեկ որդի և երկու դուստր:
Կորպորատիվ սպասարկման գծով իրավաբան, փաստաբան

Գագիկ Բալայան

Կրթություն՝
09/2019 - 06/2024թթ․ -Ռուս-Հայկական Համալսարան Իրավագիտության բակալավր (Քաղաքացիական իրավունքի մասնագիտացում), Երևան, Հայաստան
2025- 2026թթ․ ՀՀ Փաստաբանական ակադեմիա, արտոնագիր՝ 4020
Աշխատանք՝
02/2025թ․-այժմ -«Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերությունում կորպորատիվ սպասարկման գծով իրավաբան
09/2024թ․ – դեկտեմբեր- Legelata LLC (Փաստաբանական և հաշվապահական ընկերություն), իրավաբան, Երևան, Հայաստան
05/2021 – 2024թթ․ -Gazprom Armenia, Իրավական խորհրդատու, Երևան, Հայաստան
05/2021 – 2024թթ․ -ՀՀ Քննչական կոմիտե, պրակտիկանտ, Երևան, Հայաստան
07/2023 - 09/2023թթ․-ՀՀ Քննչական կոմիտե, պրակտիկանտ, Երևան, Հայաստան
01/2023 - 07/2023թթ․ - Mentis Legal LLC, Իրավական խորհրդատու, Լոս Անջելես, ԱՄՆ
Սնանկության գործերով ավագ մասնագետ

Մերի Կարապետյան

Կրթություն՝
2012-2016թթ․- Հայաստանի պետական մանկավարժական համալսարան՝ պատմության և իրավագիտության ֆակուլտետ՝ բակալավրի աստիճան իրավագետ մանկավարժի որակավորմամբ։
Աշխատանք՝
2016-2018թթ․-Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ դատավորի գործավար
2020 –2024թթ Arsho Trans INC – Լոգիստիկ օպերատոր առցանց լոգիստիկ ծառայություններ ԱՄՆ-ում:
2024թ-այժմ «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերությունում Սնանկության գործերով ավագ մասնագետ