Կազմակերպության իրավական սպասարկում

Գրասենյակը ծառայություններ է մատուցում ոչ միայն անհատներին այլ նաև ունի մշակված անհատական ծառայությունների փաթեթներ իրավաբանական անձանց համար, որոնք հասանելի են: Տարեցտարի ավելանում են այն ընկերությունները, որոնք գերադասում են ոչ թե իրենց աշխատակազմում ունենալ համապատասխան բաժին, այլ իրավական սպասարկումը outsource կազմակերպել։  Իրավական խնդիրների լուծումը պրոֆեսիոնալ  թիմին վստահելը  շահեկան է  ֆինանսական եւ տեխնիկական առումով, ընկերությունները համալիր օրինական լուծումներ են ստանում իրենց խնդիրներին՝  օգտվելով իրավունքի տարբեր ճյուղերում մասնագիտացած փաստաբանների ծառայություններից եւ խուսափելով հետագա խնդիրներից, իրավական խաչմերուկներում ունենալով հուսալի ուղեկից:  Իրավաբանական ծառայությունները մասնագիտացած ընկերությանը պատվիրակելը ապահովում է տվյալ ընկերության իրավական անվտանգությունը, ինչը հնարավորություն է տալիս զբաղվել բացառապես մասնագիտական գործունեությամբ:

Մենք առաջարկում ենք հետեւյալ ծառայությունները․

· Բիզնեսի իրավական սպասարկում

· Ներդրումային ծրագրերի շրջանակներում շահառուների հետ կնքվելիք պայմանագրերի մշակում

· Արտասահմանյան կապիտալի ներգրավմամբ բիզնես ծրագրերի մասնակցության իրավական փաստաթղթերի մշակում եւ իրավական ռիսկերի գնահատում

· Գործունեություն ծավալելու ընթացքում հարկային մարմինների հետ ծագած հարցերում խորհրդատվության տրամադրում եւ ներկայացչության ապահովում

· Սեփականատերերի ինտելեկտուալ կապիտալի իրավական պաշտպանություն: