Առողջապահական իրավունք 

Ընկերությունը մասնագիտացած է առողջապահական իրավունքի ոլորտում՝ առաջարկելով համալիր իրավաբանական օգնություն բուժհիմնարկներին, բուժաշխատողներին եւ բուժառուներին։ #ԷմՋիԷմ Փարտներս-ը ոլորտում հարուստ համագործակցության փորձ ունի, կարեւոր նախադեպեր է ստեղծել, մեր մասնագետները մշտապես հետեւում եւ մասնակցում են  ոլորտի օրենսդրական դաշտի փոփոխությունների քննարկումներին, գրասենյակի գիտնական-փաստաբանները պարբերական հաճախականությամբ իրականացնում են շարունական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) վերապատրասման դասընթացներ բուժաշխատողների համար բժշկական իրավունքի արդի հիմնախնդիրների մասին։  #ԷմՋիԷմ Փարտներս -ում կստանաք հետևյալ ծառայությունները․

· Առողջապահական ոլորտի իրավական սպասարկում

· Բուժաշխատող-պացիենտ հարաբերություններում ծագած խնդիրների վերաբերյալ խորհրդատվություն

· Առողջապահության ոլորտին վերաբերվող քաղաքացիական գործերով ներկայացչության ապահովում

· Բուժաշխատողներին առնչվող քրեական գործերով պաշտպանության իրականացում

· Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների հետ բժշկական ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքում

· Շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների վարում եւ կրեդիտների տրամադրում։