Երդվյալ ատենակալների միջոցով արդարադատության իրականացումը, կարծում եմ, մինչև այսօր եղած ամենակարևոր և ընդունված մեխանիզմներից է։ Շատ կարևոր է, որ իշխանությունը քաղաքական կամք ունենա և ինստիտուտի ներդրման հարցը լուծի ոչ թե ձևական, այլ բովանդակային մոտեցմամբ»․ Factor.am-ի հետ զրույցում նշել է «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության հիմնադիր Գագիկ Խաչիկյանը։
Նրա խոսքով՝ ամերիկյան մոդելի ներդրումը Հայաստանի պայմաններում կարող է խնդրահարույց լինել։ Գագիկ Խաչիկյանն առաջարկում է դիտարկել ուկրաինական փորձը, որտեղ դատավորներն ու ժողովրդական ատենակալները համատեղ են որոշում կայացնում։ Այս տարբերակը կիրառվում է ծանր հանցագործությունների քննության ընթացքում։
Նա համոզված է, որ ինստիտուտի ներդրումը կարող է միայն դրական ազդեցություն ունենալ դատական համակարգի վրա, եթե այն կրի ոչ թե ձևական, այլ իրական բովանդակային բնույթ։
Մանրամասները՝ տեսանյութում։



