
Առողջապահական իրավունք
Ընկերությունը մասնագիտացած է առողջապահական իրավունքի ոլորտում՝ առաջարկելով համալիր իրավաբանական օգնություն բուժհիմնարկներին, բուժաշխատողներին եւ բուժառուներին։ #ԷմՋիԷմ Փարտներս-ը ոլորտում հարուստ համագործակցության փորձ ունի, կարեւոր նախադեպեր է ստեղծել, մեր մասնագետները մշտապես հետեւում եւ մասնակցում են ոլորտի օրենսդրական դաշտի փոփոխությունների քննարկումներին, գրասենյակի գիտնական-փաստաբանները պարբերական հաճախականությամբ իրականացնում են շարունական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) վերապատրասման դասընթացներ բուժաշխատողների համար բժշկական իրավունքի արդի հիմնախնդիրների մասին։ #ԷմՋիԷմ Փարտներս -ում կստանաք հետևյալ ծառայությունները․
· Առողջապահական ոլորտի իրավական սպասարկում
· Բուժաշխատող-պացիենտ հարաբերություններում ծագած խնդիրների վերաբերյալ խորհրդատվություն
· Առողջապահության ոլորտին վերաբերվող քաղաքացիական գործերով ներկայացչության ապահովում
· Բուժաշխատողներին առնչվող քրեական գործերով պաշտպանության իրականացում
· Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների հետ բժշկական ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքում
· Շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների վարում եւ կրեդիտների տրամադրում։