Քաղաքացիական և վարչական իրավունք

Ոլորտը բավականին ընդգրկուն է, հաճախ միայն իրավական ակտերի, տեխնիկայի, ձեւավորված նախադեպերի իմացությունը բավարար չէ հաջողության հասնելու համար։ Ընկերությունը կարեւորում է մասնագետների շարունակական զարգացումը,  պատասխանատվությունը եւ անհատական մոտեցումը վստահորդների համար մշտապես նոր լուծումներ որոնելիս։  Օրենքների ճիշտ մեկնաբանությունը եւ փաստական հանգամանքները հօգուտ վստահորդի օգտագործելը օգնում է այս ոլորտում հասնել հաղթանակների։

#ԷմՋիԷմ_Փարտներս-ը առաջարկում է.

· Գումարների բռնագանձման եւ պարտքերի հետաձգման հետ կապված ծառայություններ

· Ժառանգության (նվիրատվության) հարցերով ծառայություններ

· Ընտանեկան հարաբերություններ (Գույքային եւ անձնական ոչ գույքային) (Ամուսնալուծություն, համատեղ գույքի բաժանում, վեճեր, երեխաների խնամք)

· Աշխատանքային հարաբերություններից բխող վեճերով ներկայացուցչության իրականացում

· Իրավաբանական խորհրդատվություն հողային իրավունքի եւ անշարժ գույքի ոլորտներում

· Ապահովագրական պայմանագրերից բխող իրավահարաբերությունների պաշտպանություն

· Սեփականության իրավունքի ճանաչում, ներառյալ` ձեռքբերման վաղեմության ուժով

· Մտավոր սեփականության, ներառյալ` ֆիրմային անվանման, ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների պաշտպանություն

· Վնասի հատուցման եւ անհիմն հարստացման հատուցման հետ կապված վեճերի իրավական լուծում

· Բանկային գործունեության իրավական կարգավում

· Վարչական իրավունքին վերաբերող հարցերի շուրջ խորհրդատվության մատուցում

· Ներկայացուցչություն հանրային մարմինների հետ հարաբերություններում

· Վարչական դատավարության բոլոր ընթացակարգային գործողությունների իրականացում, պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) բողոքարկում

·Հաճախորդների շահերի ներկայացում վարչական դատարանում

· Վարչական ակտերի գանգատարկում վերադասության կարգով

· Հարկային հարցերով դատական ներկայացուցչություն դատական բոլոր ատյաններում: