
Կազմակերպության իրավական սպասարկում
Գրասենյակը ծառայություններ է մատուցում ոչ միայն անհատներին այլ նաև ունի մշակված անհատական ծառայությունների փաթեթներ իրավաբանական անձանց համար, որոնք հասանելի են: Տարեցտարի ավելանում են այն ընկերությունները, որոնք գերադասում են ոչ թե իրենց աշխատակազմում ունենալ համապատասխան բաժին, այլ իրավական սպասարկումը outsource կազմակերպել։ Իրավական խնդիրների լուծումը պրոֆեսիոնալ թիմին վստահելը շահեկան է ֆինանսական եւ տեխնիկական առումով, ընկերությունները համալիր օրինական լուծումներ են ստանում իրենց խնդիրներին՝ օգտվելով իրավունքի տարբեր ճյուղերում մասնագիտացած փաստաբանների ծառայություններից եւ խուսափելով հետագա խնդիրներից, իրավական խաչմերուկներում ունենալով հուսալի ուղեկից: Իրավաբանական ծառայությունները մասնագիտացած ընկերությանը պատվիրակելը ապահովում է տվյալ ընկերության իրավական անվտանգությունը, ինչը հնարավորություն է տալիս զբաղվել բացառապես մասնագիտական գործունեությամբ:
Մենք առաջարկում ենք հետեւյալ ծառայությունները․
· Բիզնեսի իրավական սպասարկում
· Ներդրումային ծրագրերի շրջանակներում շահառուների հետ կնքվելիք պայմանագրերի մշակում
· Արտասահմանյան կապիտալի ներգրավմամբ բիզնես ծրագրերի մասնակցության իրավական փաստաթղթերի մշակում եւ իրավական ռիսկերի գնահատում
· Գործունեություն ծավալելու ընթացքում հարկային մարմինների հետ ծագած հարցերում խորհրդատվության տրամադրում եւ ներկայացչության ապահովում
· Սեփականատերերի ինտելեկտուալ կապիտալի իրավական պաշտպանություն: